հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հովհաննիսյանն ու Մարտիրոսյանը հաղթանակներ տարան, Գաբուզյանը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարներին

Հովհաննիսյանն ու Մարտիրոսյանը հաղթանակներ տարան, Գաբուզյանը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարներին

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 8-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ և իր ակտիվում 6 միավոր․ նա ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարներին և այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

Ռոբերտ Հովհաննիսյանը (5,5 միավոր) և Հայկ Մարտիրոսյանը (5 միավոր) այս տուրում հաղթանակներ տարան, իսկ Սամվել Տեր-Սահակյանն (5 միավոր) ու Գաբրիել Սարգսյանը (5,5 միավոր) այս տուրում ոչ-ոքի խաղացին։

 

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ:

  • Կիսվել: