ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հովհաննես Բաչկովը բրիտանացի մարզչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտին

Հովհաննես Բաչկովը բրիտանացի մարզչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը սկսել է պատրաստվել պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտին:

Բաչկովը սոցցանցերի իր էջերում լուսանկար է տեղադրել MTK Global մենեջերական ընկերության գլխավոր մարզիչ բրիտանացի Դեննի Վոանի հետ:

Մարզիչն էլ իր հերթին գրել է, որ ինքն է հայ բռնցքամարտիկին նախապատրաստելու մարտին Դուբայում կայանալիք մենամարտին: «Բաչկովը ուժեղ հայ է, և ապագա աշխարհի չեմպիոն»,- գրել է Վոանը:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

  • Կիսվել: