ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հովհաննես Բաչկովն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին

Հովհաննես Բաչկովն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց թուրք բռնցքամարտիկին

Ալմաթիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի MTK Fight Night երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին (2-0-1), գրում է ArmSport.am-ը

Այս հաղթանակը 28-ամյա Բաչկովի համար 2-րդ անընդմեջն է պրոֆեսիոնալ ռինգում: Գյումրեցի բռնցքամարտիկն իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին:

  • Կիսվել: