կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հիշե՛ք այս անունը՝ Վահան Բիչախչյան․ Հրապարակում՝ Լեհական Էկստրակլասայի պաշտոնական էջին

Հիշե՛ք այս անունը՝ Վահան Բիչախչյան․ Հրապարակում՝ Լեհական Էկստրակլասայի պաշտոնական էջին

Լեհական Էկստրակլասայի՝ Թվիթերի պաշտոնական էջը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի մասին․ «Հիշե՛ք այս անունը՝ Վահան Բիչախչյան»: 

Հավելենք՝ լեհական Էկստրակլասայի 20-րդ տուրում Շեցինի «Պոգոնը» Գլիվիցեում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Պիաստի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը հյուրերի կազմում խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին և 6 րոպե անց կրկնապատկել իր թիմի առավելությունը՝ գոլի հեղինակ դառնալով նորամուտի խաղում։

Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 40 միավորով 2-րդ տեղում է:

  • Կիսվել: