շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի մրցաշարի հաղթողները հայտնի են

«ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի մրցաշարի հաղթողները հայտնի են

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցումների երկրորդ օրը կայացան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մրցաշարին ընդհանուր մասնակցել է 1594 մարդ, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 15 մլն դրամ, դրամական պարգև է ստացել 80 հոգի: Տարիքային երկու խմբերում 1-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգևներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:

Կանանց 18-35 տարիքային խմբում հաղթել է Երևանի ներկայացուցիչ Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղում է Հռիփսիմե Ղուկասյանը, եռյակը եզրափակել է Արմենուհի Կյուրեղյանը:

Տղամարդկանց այս տարիքային խմբում եռյակում են Գարիկ Չախոյանը, Նարեկ Գրիգորյանը, Գագիկ Թովմասյանը:

Կանանց ավագ տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Լիլիթ Գրիգորյանը, Անահիտ Կրմզյանը և Սուսաննա Հովեյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Կարեն Հարությունյանը, Համլետ Նասիբյանը, Սարգիս Լալազարյանը:

  • Կիսվել: