չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում

ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ:
 
Այսօր հաղթել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:
 
Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:

  • Կիսվել: