ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են Հայաստանի 2021 թ-ի 10 լավագույն մարզիկները

Հայտնի են Հայաստանի 2021 թ-ի 10 լավագույն մարզիկները

Մարզական լրագրողների և ազգային թիմի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:

Դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեց 15 սպորտային թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակն՝ ըստ այբբենական կարգի

 

Ալեքսանյան Արթուր

Ամոյան Մալխաս

Բաչկով Հովհաննես

Դավթյան Արթուր

Լալայան Վարազդատ

Դանիելյան Էլինա

Հարությունյան Արսեն

Մարտիրոսյան Սիմոն

Մինասյան Գոռ

Չալոյան Դավիթ

 

«Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

  • Կիսվել: