ՀՀ-ի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները պատմական արմատներ ունեն․ Հայաստանի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն
Հայաստանի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշեց, որ մշակութային միջոցառումները, ինչպիսին Ֆաջր թատերական փառատոնն է, Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների հարատև և ավանդական հարաբերությունների լավագույն դրսեւորումն է, գրում է parstoday.ir-ը:
Ըստ ԻԼՆԱ-ի թղթակցի, անցած երեքշաբթի «Սանգելաջ» թատրերական դահլիճում ներկայացվել է «Մեկ ժամ Հիշողություն» պիեսը, որի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, իսկ բեմադրող ռեժիսորը հայաստանցի Վահե Շահվերդյանը:
Սահակյանն ասաց․ «Այս տարի «Ֆաջր» թատերական փառատոնը գերազանց էր կազմակերպված. Իմ և մեր թատերախմբի անունից երախտագիտություն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին»։
Սահակյանը հավելեց. «Վստահ եմ, որ Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների բարեկամությունը արմատացած է պատմության մեջ․ բարեկամություն, որը, կարծում եմ, կշարունակվի գալիք դարերում»։
Հարկ է նշել, որ Վահե Շահվերդյանը հայ թատրոնի վաստակավոր ռեժիսորներից է, ով, ցավոք, կյանքից հեռացավ ոչ վաղ անցյալում, և խմբի ելույթը Թեհրանում տեղի ունեցավ առանց նրա ներկայության։
Թեհրանում «Ֆաջր» 43-րդ միջազգային թատերական փառատոնը, որը ղեկավարում է Խայրոլլահ Թաղիանիփուրը, կավարտվի այսօր երեկոյան՝ փետրվարի 1-ին, հաղթողների ներկայացմամբ: