ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ երիտասարդների բռնցքամարտի առաջնությունում արցախցի մարզիկը հաղթող է ճանաչվել

ՀՀ երիտասարդների բռնցքամարտի առաջնությունում արցախցի մարզիկը հաղթող է ճանաչվել

Օգոստոսի 25-ից 30-ը կայացած ՀՀ երիտասարդների բռնցքամարտի առաջնությունում արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանը 57 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մանվել Պետրոսյանի մարզիչ Նարեկ Աբրահամյանը:

«Մանվել Պետրոսյանը առաջնությունում ունեցել է 4 մարտ և բոլորն էլ ավարտել է հաղթանակով։ Որպես մարզիչ՝ արդյունքը գերազանց եմ գնահատում , քանի որ նա ՀՀ առաջնություններում 3-րդ անգամն է հաղթանակ գրանցում: Առաջին անգամ չեմպիոն է դարձել 2018 թվականին, հետո մասնակցել Բուլղարիայում Եվրոպայի առաջնությանը և դարձել բրոնզե մեդալակիր, իսկ երկրորդ անգամ ՀՀ երիտասարդների չեմպիոն է դարձել 2020 թվականին», - նշեց Նարեկ Աբրահամյանը և հավելեց, որ հոկտեմբերի 13-ին արցախցի մարզիկը կմասնակցի Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

  • Կիսվել: