ՀՀ դեսպանն ու ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարարը կարևորել են երիտասարդական հավաքների անցկացումը
Կայացել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հանդիպումն ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Հասան Դոնիամալիի հետ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Կողմերն ընդգծել են սպորտի և երիտասարդության ոլորտներում, մասնավորապես՝ ըմբշամարտում, բռնցքամարտում, շախմատում և ավանդական սպորտաձևերում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությունը:
Դեսպան Հակոբյանը և նախարար Դոնիամալին կարևորել են երիտասարդական հավաքների անցկացումը ու պայմանավորվել համատեղ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: