հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը կմասնակցի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ:

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին գտնվում է Հունաստանում, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ անցկացնում է համատեղ ուսումնամարզական հավաք։
Եվս մեկ ուսումնամարզական հավաք թիմն ավելի վաղ անցկացրել էր Ծաղկաձորում:

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն էլ օրերս Կրասնոդարում մասնակցել է Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարին և 4 մեդալ է նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիր է դարձել Գարիկ Անտանոսյանը (71 կգ), իսկ Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ) և Համլետ Ադամյանը (80 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: