ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ է նվիրել Օլիմպիական խաղերի մեկնող հունահռոմեական ոճի ըմբիշներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում հավաք անցկացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ:
Մելիքբեկյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկներ է նվիրել Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (77 կգ) և Արթուր Ալեքսանյանին (97 կգ), որոնք օրեր անց կմեկնեն Փարիզ և կմասնակցեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Օգոստոսի 6-ին գորգ դուրս կգան աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հաջորդ օրն էլ պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը: