շաբաթ, մարտ 6
6 / 3 / 2021
ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է հայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ:  

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենն է: Հանդիմանը ներկա է եղել նաև Դենիս Ջորկաեֆը, որը ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը: Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:

  • Կիսվել: