ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՖՖ-ն զարգացնելու է «հենակներով ֆուտբոլը»

ՀՖՖ-ն զարգացնելու է «հենակներով ֆուտբոլը»

ՀՖՖ-ն շարունակում է հետամուտ լինել «Ֆուտբոլը բոլորի համար է» կարգախոսին և քայլեր է ձեռնարկում Հայաստանում ֆուտբոլի բոլոր տեսակները զարգացնելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ և Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր խոսքում շեշտել է, որ անկախ նրանից հանդիպման մասնակիցները ֆուտբոլիստներ կդառնան, թե ոչ, սակայն մարզիչ վստահաբար կարող են դառնալ:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է զարգացնել ֆուտբոլը բոլոր մակարդակներում»,- հանդիպմանն ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

  • Կիսվել: