ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՖՖ մրցավարները մարզական հավաք են անցկացնում ՌԴ-ում

ՀՖՖ մրցավարները մարզական հավաք են անցկացնում ՌԴ-ում

ՀՖՖ մրցավարները՝ Սլավիկ Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք են անցկացնում ռուսական Կրիմսկ քաղաքում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Հավաքի ընթացքում հայ մրցավարները անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։

ՖԻՖԱ-ի հրահանգիչ Ալան Սնոուդին (Հյուսիսային Իռլանդիա) սեմինարներ է անցկացրել ընդհանուր խաղի կանոնների վերաբերյալ, Ֆարխաթ Աբդուլաևը (Ուզբեկստան) խոսել է VAR համակարգի և դրա կիրառման մասին։ Ֆիզպատրաստության մարզումներն անցկացնում է Արման Ալաբերքյանը։

Մասնակից մրցավարները տեսական և գործնական պարապմունքներից հետո հանձնելու են քննություններ։

  • Կիսվել: