երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՖՖ-ի և Հակադոպինգային գործակալության միջև երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են

ՀՖՖ-ի և Հակադոպինգային գործակալության միջև երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են

Հայաստանի հակադոպինգային գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները:

«Չնայած համապատասխան ռեսուրսների բացակայությանը՝ գործակալությանը հաջողվել է 2024 թվականին 43%-ով ավելացնել թեստերի քանակը։

Գործակալությունը երախտագիտություն է հայտնում ՀԱՕԿ-ին և աթլետիկայի, պաուերլիֆտինգի, ծանրամարտի, ըմբշամարտի և հեծանվասպորտի ազգային ֆեդերացիաներին 2024 թվականին արդյունավետ համագործակցության համար։

Ցավոք, 2024 թվականին ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվեցին»,- ասվում է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Գործակալությունը նաև շնորհակալություն է հայտնում WADA-ի եվրոպական գրասենյակին, Ավստրիայի, Հունգարիայի և Լեհաստանի ազգային հակադոպինգային կազմակերպություններին 2024-ին Գործակալության աշխատանքի բարելավմանն ուղղված աջակցության համար»:

 

  • Կիսվել: