շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հեշտ մրցակիցներ չկան, բայց խումբն ամենաբարդը չէ. Մխիթարյանը՝ հավաքականի խաղերի մասին

Հեշտ մրցակիցներ չկան, բայց խումբն ամենաբարդը չէ. Մխիթարյանը՝ հավաքականի խաղերի մասին

Կայացել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ, գրում է ՀՖՖ-ն:

 

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները։

«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ:

Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել», - ասել է Մխիթարյանը։

  • Կիսվել: