երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօրվանից համարվում է Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport օրաթերթը։

Ըստ աղբյուրի, հայտնի են նաև ակումբի և մեր ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագրի մանրամասները։ Մասնավորապես՝ «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, ըստ որի նա տարեկան ստանալու է 3,3 մլն եվրո աշխատավարձ։ Ակումբը նախատեսել է նաև որոշ հավելավճարներ։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի շնորհանդեսը կկազմակերպի առաջիկա հանգստյան օրերից հետո, թիմի մյուս նորեկների՝ Անդրե Օնանայի և Ռաուլ Բելանովայի հետ։

  • Կիսվել: