ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյան․ Հինգշաբթի մենք պետք է եւս մեկ անգամ հաղթենք միասին

Հենրիխ Մխիթարյան․ Հինգշաբթի մենք պետք է եւս մեկ անգամ հաղթենք միասին

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է «Սալերնիտանայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակին Իտալիայի առաջնության 32-րդ տուրում եւ առաջիկա հանդիպմանը Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում։

«Եվս մեկ վճռորոշ հաղթանակ Ա Սերիայում ՝«Ռոմայի» հրաշալի ֆանատների ներկայությամբ։  

Հինգշաբթի մենք պետք է եւս մեկ անգամ հաղթենք միասին»,- գրել է Մխիթարյանը, որը «Սալերնիտանայի» դեմ խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։

Ապրիլի 14-ին «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին», որին 1։2 հաշվով պարտվել է առաջին խաղում։

  • Կիսվել: