ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են ՀՀ ձյան վոլեյբոլի 2022 թվականի բաց առաջնության հաղթողները

Հայտնի են ՀՀ ձյան վոլեյբոլի 2022 թվականի բաց առաջնության հաղթողները

Ավարտվել է ՀՀ ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունը, որին տղամարդկանց 17 և կանանց 11 թիմ է մասնակցել Հայաստանից և Վրաստանից։

Կանանց պայքարում կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցել են «Վան-1» և «Թբիլիսի» թիմերը. «Վան-1»-ը 2:0 հաշվով հաղթանակ է տարել։ Կիսաեզրափակչի մյուս խաղում միմյանց հետ մրցել են «Ավան-1» և «Սոֆտ-կոնստրակտ» թիմերը։

Խաղն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Ավան-1» թիմի։ 3-4-րդ տեղերի համար միմյանց հետ մրցել են «Թբիլիսի» և «Սոֆտ-կոնստրակտ» թիմերը։ Թբիլիսիի թիմը հաղթել է 2:0 հաշվով և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր։ Առաջնության եզրափակչում էլ միմյանց հետ մրցել են «Վան-1» և «Ավան-1» թիմերը։

«Ավան-1» թիմը, հաղթելով 2:0 հաշվով, դարձել է Հայաստանի չեմպիոն:

Տղամարդկանց պայքարում կիսաեզրափակիչ անցել են «Թբիլիսի», «Ֆիմա-3» և ՃՇՀԱՀ թիմերը։ 3-4-րդ տեղերի համար միմյանց հետ մրցել են «Թբիլիսի» և ՃՇՀԱՀ թիմերը. վրացական թիմը հաղթել է 2:0 հաշվով։ Եզրափակիչ խաղում ուժերը չափել են «Ֆիմա-3» և «Թբիլիսի» թիմերը. գերլարված պայքարում 2:0 հաշվով հաղթել է «Թբիլիսի» թիմը և դարձել առաջնության հաղթող:

Առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են դրամական մրցանակներով, պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:

  • Կիսվել: