չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հայտնի են արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթողները

Հայտնի են արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթողները

Կայացել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնությունը, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Չեմպիոն է դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր։ 5,5-ական միավորով 2-3-րդ տեղերը զբաղեցրել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Զավեն Անդրեասյանը։

Վետերանների պայքարում լավագույնը միջազգային վարպետ Աշոտ Նադանյանն էր, իսկ կանանց շրջանում հաղթել է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

Մինչև 18 տարեկան պատանիների պայքարում առաջին տեղը գրավել է Ռոբերտ Փիլիպոսյանը, մինչև 16 տարեկանների պայքարում` վարպետի թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։

Աշոտ Անաստասյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր, 1992 և 2002թթ. Հայաստանի հավաքականի կազմում դարձել էր Համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999թ.` Եվրոպայի չեմպիոն։

  • Կիսվել: