ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի է, թե ովքեր կլինեն ՀՀ դրոշակակիրները Պեկինի Օլիմպիական խաղերում

Հայտնի է, թե ովքեր կլինեն ՀՀ դրոշակակիրները Պեկինի Օլիմպիական խաղերում

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին hայտնել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
 
«Նախատեսված է, որ իրենք կլինեն մեր դրոշակակիրները, բայց դա դեռ հստակ չէ։ Փոփոխություն կարող է լինել, եթե կորոնավիրուսով վարակվեն ու չկարողանան մասնակցել ՕԽ–ին»,- նշեցին ՀԱՕԿ-ից։
 
Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է 6 մարզիկ` 3 դահուկավազորդ` Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, 1 լեռնադահուկորդ` Հարություն Հարությունյանը և 2 գեղասահորդ` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։
 
Նշենք, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։

 

  • Կիսվել: