երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց Sharjah Masters 6-րդ տուրում

Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց Sharjah Masters 6-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները շարունակում են ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտություն կրեց: Արամ Հակոբյանը և Տիգրան Հարությունյանը կիսեց միավոր:

Այժմ 6 հնարավորից 5 միավորով առաջատարը Իրանի ներկայացուցիչն է: Արամ Հակոբյանն ունի 3,5, Իսկ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը 3-ական միավոր:

4th Sharjah Masters-ին մասնակցում են 58 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար:

  • Կիսվել: