ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայատառ հրապարակումներով հայտնի և Էրդողանին քննադատող թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Հայատառ հրապարակումներով հայտնի և Էրդողանին քննադատող թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

NBA-ի նախկին բասկետբոլիստ Էնես Ֆրիդոմը (նախկինում Էնես Կանտեր) առաջադրվել է 2022 թվականի Նոբելյան մրցանակի։

«Սա մեծ պատիվ է ինձ համար։ Երբեմն ձեր դիրքն ավելի կարևոր է, քան ձեր աշխատավարձը», – գրել է Ֆրիդոմը Twitter-ում:

Սոցիալական ցանցերում բասկետբոլիստը հաճախ քննադատում է թուրքական կառավարությանը։ Նա մշտապես աչքի է ընկել Էրդողանի ռեժիմի դեմ իր քննադատությամբ: 2020 թվականի դեկտեմբերին նա նամակ էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որում մասնավորապես գրել էր.

«Թուրքական խելագար ռեժիմը մերկացնելու շատ քայլեր եմ ձեռնարկել ու շարունակում եմ ձեռնարկել, ու դիկտատոր Էրդողանը չի կարող մեզ կոտրել, եթե մենք համախմբվենք ու մնանք միասնական: Էրդողանի վերաբերմունքը ոչ միայն ձեր ազգի, այլև մյուսների նկատմամբ զզվելի է, հիասթափեցնող ու տխուր: Ձեր ցավն իմ ցավն է: Այս հարցում մենք միասնական ենք»:

2020 թվականի դեկտեմբերի 27-ին թուրք բասկետբոլիստն Ինստագրամի ստորի բաժնում հայատառ հրապարակում էր կատարել:

«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»,-գրել էր թուրք բասկետբոլիստը:

Վերջերս Էնեսը պաշտոնապես փոխել է ազգանունը: Այժմ նրա փաստաթղթերում կգրվի «Էնես Կանտեր Ֆրիդոմ»: «Կանտերը» դարձել է բասկետբոլիստի երկրորդ անունը, իսկ «Ֆրիդոմը» (Ազատություն) պաշտոնապես նրա նոր ազգանունն է:

 
 
 

  • Կիսվել: