ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը նախապատրաստվում է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսին

Հայաստանը նախապատրաստվում է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսին

Հայաստանն ամենայն լրջությամբ է նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ֆեդերացիա:

Օրակարգի առանցքային թեման լինելու է IBA-ի նախագահի ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը:

Եթե Կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա օրակարգի այս կետի վերաբերյալ տեղի կունենան IBA-ի նախագահի նոր ընտրություններ: Համագումարում քվեարկելու իրավունք ունեն IBA -ի 171 ֆեդերացիաներ։

Եթե ընտրությունները կայանան, պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ IBA-ի ներկայիս նախագահ Ումար Կրեմլյովը և Նիդեռլանդների բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բորիս վան դեր Վորստը:

Եթե ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները դեմ քվեարկեն ընտրությունների անցկացմանը, երկրորդ քվեարկությունը տեղի չի ունենա, և Ումար Կրեմլևը կմնա IBA-ի նախագահ՝ չորս տարի ժամկետով։

 

  • Կիսվել: