շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը կրկին դառնում է բռնցքամարտի եվրոպական մայրաքաղաք. այսօր մեկնարկում է երիտասարդների ԵԱ-ն

Հայաստանը կրկին դառնում է բռնցքամարտի եվրոպական մայրաքաղաք. այսօր մեկնարկում է երիտասարդների ԵԱ-ն

Հայաստանը կրկին դառնում է բռնցքամարտի Եվրոպական մայրաքաղաք։ Այսօր Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Նա նաև տեղեկացրել է,որ մուտքն ազատ է լինելու: Այսօր ժամը 17:00-ին կկայանա մրցաշարի բացման արարողությունը, իսկ մինչ այդ՝ ժամը 13:00-ից, կմեկնարկեն մեկնարկային մենամարտերը:

Բացման արարողությունից հետո մենամարտերը կշարունակվեն: Հայաստանն այսօր ներկայացուցիչ կունենա երեկոյան մրցահերթում: Ռինգ դուրս կգա 92+ կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյան (92+ կգ):

  • Կիսվել: