ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը կմասնակցի կանանց թենիսի աշխարհի թիմային առաջնությանը

Հայաստանը կմասնակցի կանանց թենիսի աշխարհի թիմային առաջնությանը

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը մեկնել է Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաք, որտեղ կմասնակցի Billie Jean King Cup անվանումը կրող աշխարհի թիմային առաջնության Եվրո-Աֆրիկյան 3 ենթախմբի մրցումներին։

Մրցաշարում ընդգրկված են Եվրոպայի 6 և Աֆրիկայի 10 երկրների թիմեր։ Դրանք նախապես կբաժանվեն 4 խմբերի, որոնց հաղթողները կմտնեն կիսաեզրափակիչ և կշարունակեն պայքարը Եվրո-Աֆրիկյան 2-րդ ենթախմբի ուղեգրի համար։ Խաղերը կկայանան հունիսի 7-11-ը։

Հայաստանի հավաքական այդ մրցումներում հանդես կգա այսպիսի կազմով` Անի Ամիրաղյան, Գաբրիէլլա Ակոպյան, Արևիկ Թումանյան։ Թիմի մարզիչն է Գայանե Մովսիսյանը։

  • Կիսվել: