ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարը կլինի Hawk eye ընկերությունը

Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարը կլինի Hawk eye ընկերությունը

Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարի վերաբերյալ: Ընտրվել է անգլիական Hawk eye ընկերությունը: VAR համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները, իսկ ուսումնական պարապմունքներն անցկացնելու են Hawk Eye մասնագետները Ռուսաստանից, նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը. Լինելու է կենտրոն, որտեղից սպասարկվելու են բոլոր խաղերը:

VAR-ը կարող է միջամտել խաղին միայն եթե կա պարզ կամ ակնհայտ սխալ, կամ անտեսված միջադեպ գլխավոր մրցավարի կողմից: Այդպիսի դեպքերն ընդամենը 4-ն են՝

Գոլի արձանագրում

11 մետրանոց

Ուղիղ կարմիր քարտ

և սխալ իդենտիֆիկացում, երբ, օրինակ մրցավարը սխալմամբ պատժում է ոչ մեղավոր խաղացողի:

Անկախ ամեն ինչից՝ VAR-ի դերը միայն խորհրդատվական է: Վերջնական որոշում կայացնողը միշտ գլխավոր մրցավարն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է ներդնել VAR համակարգը հայկական ֆուտբոլում՝  սկսած 2022/2023 մրցաշրջանից:

  • Կիսվել: