շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սքեյթ մրցույթ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սքեյթ մրցույթ

Սքեյթբորդինգի հայկական ֆեդերացիան, Skate School Armenia-ն, Skate.am-ի հետ համատեղ ապրիլի 16-ին՝ ժամը` 13:00-ին,  կանցկացնի առաջին սքեյթ մրցույթը Հայաստանում՝ YVN Flat Battle-ը, որտեղ մրցելու են Հայաստանի ութ ուժեղագույն սքեյթերները:

Մասնակիցների թվում են՝ Գոռ Նալբանդյանը, Պավել Լարինը, Խաչիկ Սեֆերյանը, Ռուբեն Քոսյանը, Արշակ Բաղդասարյանը, Լանդոն Բյուրկեն, Սերգեյ Աշուղյանը եւ Հայկ Հայկազյանը:            

Միջոցառման երաժշտական հատվածն ապահովելու են հայտնի DJ-ները: Մրցույթը տեղի է ունենալու Yerevan Skate Park-ում, մուտքն ազատ է:

  • Կիսվել: