ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր հայտարարեցինք, որ շահագործման են հանձնվել սքեյթ պարկը և օղակաձև այգու 6-րդ հատվածը, ու մեկ էլ ուղարկում են այս նկարը. Կուբատյան (լուսանկար)

Այսօր հայտարարեցինք, որ շահագործման են հանձնվել սքեյթ պարկը և օղակաձև այգու 6-րդ հատվածը, ու մեկ էլ ուղարկում են այս նկարը. Կուբատյան (լուսանկար)

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հակոբ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանն այն մասին, որ Երևանում շահագործման են հանձնվել սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը:

՛՛Այսօր հայտարարեցինք, որ շահագործման է հանձնվել սքեյթ պարկը և օղակաձև այգու 6-րդ հատվածը: Այստեղ բացի ամեն ինչից նոր նստարաններ և աղբամաններ ենք տեղադրել: Ու մեկ էլ ուղարկում են այս նկարը:

Շատ տարբեր մտքեր են առաջանում այս կապակցությամբ, բայց դրանց մասին մի այլ անգամ՛՛,-նշել է Կուբատյանը՝ հրապարակելով լուսանկար:

  • Կիսվել: