հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի ծանրորդները 8 մեդալ նվաճեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հայաստանի ծանրորդները 8 մեդալ նվաճեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում

Հայաստանից ծանրամարտի հավաքականն ավարտեց ելույթները Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 

Հայ մարզիկներից առաջինը մրցահարթակ ելավ 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը: Պոկում վարժությունում նա 150 կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Հրում վարժությունում մեր մարզիկը սկսեց 195 կգ ծանրաձողով, երբ շատերն արդեն ավարտել էին ելությները: Ավաղ, Պետրոս Պետրոսյանը ձախողվեց բոլոր մոտեցումներում և զրո ստացավ: Հակառակ դեպքում, նա միանաշանակ կնվաճեր փոքր բրոնզե մեդալ:

Արդյունքում, Հայաստանի երիտասարդ ծանրորդները 8 մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում: Նրանք են՝

Տղաներ. 81 կգ քաշ, Կարեն Մարգարյան` 2 արծաթ, 96 կգ քաշ, Գարիկ Կարապետյան` 1 ոսկի, 2 արծաթ:

Աղջիկներ. 81 կգ քաշ, Լիանա Գյուրջյան` 2 ոսկի, 1 արծաթ:

  • Կիսվել: