Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է Սերժ Սարգսյանի ծննդյան օրը՝ ընդգծելով հայկական շախմատի զարգացման գործում նրա նշանակալի ավանդը։«Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ջերմորեն շնորհավորում է պարոն Սարգսյանին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ:
Ֆեդերացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում պարոն Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար», - ասում են ֆեդերացիայից։



