երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի փոքրիկ շախմատիստները պայքարում են աշխարհի չեմպիոնի կոչման համար

Հայաստանի փոքրիկ շախմատիստները պայքարում են աշխարհի չեմպիոնի կոչման համար

Բաթումիում մեկնարկել է շախմատի մինչև 8, 10 և 12 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը:

Հայաստանն այդ մրցումներում ունի 28 մասնակից, այդ թվում 20 տղա, 8` աղջիկ: Կայացած երեք տուրերից հետո բոլորից հաջող հանդես են գալիս 12-ամյա Նարեկ Ղազարյանն ու 8-ամյա Նարե Իսախանյանը, որոնք տարել են երեքական հաղթանակ և գտնվում են առաջատարների խմբում: Նրանցից կես միավոր քիչ է վաստակել 10-ամյա Վաչե Քոչարյանը: Մեր մյուս մանսակիցներն արդեն կորցրել են մեկ և ավելի միավոր:

Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին:

  • Կիսվել: