ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի Օլիմպիական հավաքականն առայժմ 67-րդն է մեդալային հաշվարկում

Հայաստանի Օլիմպիական հավաքականն առայժմ 67-րդն է մեդալային հաշվարկում

Տոկիո-2020-ում մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է՝ ընդհանուր 82 մեդալով, որից 37-ը՝ ոսկե, 28-ը՝ արծեթե, 17-ը՝ բրոնզե։ Երկրորդ տեղում է ԱՄՆ օլիմպիական հավաքականը՝ 33 ոսկե, 36 արծաթե և 32 բրոնզե մեդալներով։ Երրորդ տեղում տանտերերի՝ Ճապոնիայի օլիմպիական հավաքականն է՝ 24 ոսկե, 12 արծաթե և 16 բրոնզե մեդալներով։

Հայաստանի օլիմպիական հավաքականը զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Նշենք սակայն, որ Հայաստանի հավաքականը կարող է նահանջել այս աղյուսակում, քանի որ Օլիմպիական խաղերը դեռ չեն ավարտվել, իսկ մեր մարզիկներն ավարտել են իրենց ելույթները:

  • Կիսվել: