շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի թիմը մեկնում է Վառնայում կմասնակցի Աշխարհի գավաթին

Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիայի թիմը մեկնում է Վառնայում կմասնակցի Աշխարհի գավաթին

Հայաստանի Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիան մոտենում է խոշորագույն ստուգատեսին։ Բուլղարիայի Վառնա քաղաքում հուլիսի 4-ից 10-ը կայանալու է KWU վարկածով աշխարհի գավաթը։

Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության մի մասը մեկնելու է մրցավայր, մյուս մասն արդեն Բուլղարիայում են։ Ընդհանուր կազմը բաղկացած է 27 հոգուց։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երկրի պատվիրակությանը հանդիպել և ճանապարհել է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի եղբայրը՝ Օնիկ Ասատրյանը։

  • Կիսվել: