ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի․ Հս․ Մակեդոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի․ Հս․ Մակեդոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզի Բլագոյ Միլևսկին և թիմի ավագ Ստեֆան Ռիստովսկին Հայաստանի հետ վաղը կայանալիք ընտրական խաղից առաջ հատուկ մամուլի ասուլիս են հրավիրել։

«Ես լավատեսորեն եմ տրամադրված, չնայած կարճ ժամանակում չեմ հասցրել իմ բոլոր մտքերն ու գաղափարները հասցնել խաղացողներին։ Նրանք լավ ֆուտբոլիստներ են և արագ հարմարվում են նոր պահանջներին։ Խնդիրն այն է, որ խաղացողներն այժմ տարբեր մարզավիճակում են գտնվում։ Համոզված եմ, որ նրանք ամեն ինչ կանեն արդյունքի հասնելու համար։

Հայաստանի հավաքականը բավական լավ թիմ է։ Զգացվում է մարզչի կատարած մեծ աշխատանքը։ Թիմն իրեն լավ է դրսևորել Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ ընկերական խաղերում, բացի այդ հաղթել է ընտրական բոլոր երեք հանդիպումներում, ինչը խոսում է մրցակցի մեծ ներուժի մասին», - ասել է գլխավոր մարզիչ Բլագոյ Միլևսկին։

«Ինձ համար մեծ պատիվ է Գորան Պանդևից հետո լինել թիմի ավագը։ Շնորհակալ եմ գլխավոր մարզչից նման վստահության համար։ Սակայն, մենք բոլորս պետք է պատվով կրենք հավաքականի մարզաշապիկը և անմնացորդ նվիրվենք խաղադաշտում։ Ճիշտ է, շատ փոփոխություններ են կատարվել հավաքականում, սակայն մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է սկսել ոչ թե զրոյից, այլ այն տեղից, որտեղ որ կանգ ենք առել։ Կարծում եմ, որ կարող ենք դրական արդյունքի հասնել, ինչն էլ ավելի վստահություն կհաղորդի մեզ», - ասել է հյուսիսմակեդոնացիների ավագ Ստեֆան Ռիստովսկին։

  • Կիսվել: