ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ տանը զիջելով Շոտլանդիային

Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ տանը զիջելով Շոտլանդիային

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի Երևանում ընդունեց Շոտլանդիայի ընտրանում և 1-4 հաշվով պարտություն կրեց, գրում է armsport.am-ը:

Բավականին բարձր տեմպով անցած առաջին կեսում մեր թիմը մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց և շատ ակտիվ էր գործում մրցակցի տուգանային հրապարակում՝ հատկապես խաղի մեկնարկում։ Արդյունքում մեր թիմին հաջողվեց արագ գոլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ։ 6-րդ րոպեին աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Վահան Բիչախչյանն ու բացեց խաղի հաշիվը։

 

Մոտ 10 րոպե անց, սակայն, շոտլանդացիները հեղինակեցին պատասխան գնդակը՝ Սթյուարդ Արմսթրոնգի ջանքերով։ Առաջին կեսում, թեև, վատ հանդես չեկանք, բայց խաղավարտը ձախողեցինք ու ինքներս մեզ դրեցինք ծանր իրավիճակում։ Նախ, Արման Հովհաննիսյանը երկու դեղին քարտ ստանալով՝ հեռացվեց խաղադաշտից և իր թիմին թողեց 10 հոգով, ապա՝ շատ արագ, Արմսթրոնգը դուբլ ձևակերպեց։ Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը զիջում էր 1-2 հաշվով։

Երկրորդ կեսն անցավ շոտլանդացիների բացահայտ առավելությամբ,և իհարկե զգացնել տվեց մրցակցի թվային առավելությունը։ Արդյունքում՝ շոտլանդացիները 4 րոպեում երկու գոլ ուղարկեցին Յուրչենկոյի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով խոշոր։ Արդեն 50-րդ րոպեին մեր դարպասային հրապարակում մրցակցի ֆուտբոլիստները խաղարկեցին գնդակը, այն բաժին հասավ Ջոն Մաքքինին, որը շրջվելով, գնդակն ուղարկեց Յուրենկոյի պաշտպանած դարպասը:

Շատ չանցած՝ Չե Ադամսը, գնդակով ձախ եզրով ընթանալով, շրջանցեց մեր պաշպաններին՝ հաշիվը դարձնելով 1-4:

Խաղավարտին վիճաբանություն սկսվեց երկու թիմերի ֆուտբոլիստների մոտ, ինչի արդյունքում Կամո Հովհաննիսյանը ևս կարմիր քարտ ստացավ։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդն է խմբում, Շոտլանդիան 6 միավորով՝ 2-րդը: Խմբի առաջատար Ուկրաինան (6) և հետնապահ Իռլանդիան (3) 4-րդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

 

  • Կիսվել: