ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:

Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

  • Կիսվել: