ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Սկոպյեում

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման համար Սկոպյե ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել մրցավայրում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում ազգային թիմին միացել են նաև արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները, այդ թվում՝ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

  • Կիսվել: