հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (ֆոտո)

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարները մակեդոնացիների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը.

Սեպտեմբերի 2-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ՝ 42-ամյա Արտուր Դիաշի գլխավորությամբ: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:

May be an image of 1 person and text that says 'EUROPEAN QUALIFIERS FINAL LIST 1 DAVID YURCHENKO (GK) 2 ANDRE CALISIR 3 DAVIT TERTERYAN TARON VOSKANYAN 5 ARTAK GRIGORYAN WBEYMAR ANGULO ARTEM AVANESYAN 8 EDUARD SPERTSYAN 9 ISHKHAN GELOYAN 10 ARSHAK KORYAN 11 ZHIRAYR SHAGHOYAN 12 ANATOLI AYVAZOV (GK) 13 KAMO HOVHANNISYAN 14 ERIK VARDANYAN 15 HRAYR ΜΚΟΥΑΝ STANISLAV BUCHNEV (GK) SOLOMON UDO HENRIKH MKHITARYAN (C) HOVHANNES HAMBARDZUMYAN 20 ALEKSANDRE KARAPETIAN 21 ARMAN HOVHANNISYAN 22 SARGIS ADAMYAN 23 VAHAN BICHAKHCHYAN HEAD COACH: JOAQUIN CAPARROS team fanshop.ffa.am'

  • Կիսվել: