Հայաստանի ֆուտզալի հավաքականն արդեն Չեխիայում է
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ժամանեց չեխական Պլզեն քաղաք, որտեղ կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ընտրանին կհանգրվանի Պլզեն քաղաքի «Պարկ Հոթել» հյուրանոցում։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Գեղամ Թումբարյան - «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»
Սարգիս Մարգարյանը թիմի հետ չի մեկնել Չեխիա վնասվածքի պատճառով, իսկ Ռոդրիգո Բարբոսա դե Պրադոն առաջիկա հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։
ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։