երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր անդամների ՊՇՌ թեստի պատասխանները հայտնի են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր անդամների ՊՇՌ թեստի պատասխանները հայտնի են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը բացասական են: Բացի վնասվածքից դեռևս չապաքինված Գևորգ Ղազարյանից, բոլորն էլ կարող են դուրս գալ խաղադաշտ Լիխտենշտեյնի դեմ խաղում:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:  

  • Կիսվել: