շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակը (ֆոտո)

Հայաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակը (ֆոտո)

2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կհյուրընկալվի ուկրաինացիներին: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի հայտացուցակը:

Ուկրաինա – Հայաստան (Մ-21) հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 7-ին Կիևի մարզում գտնվող «Կոլոս» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։

Ընտրական փուլի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 անգամ մրցել է Ֆարերյան կղզիների դեմ, տարել մեկ հաղթանակ (2:0) ու կրել մեկ պարտություն (0:2):

Ուկրաինացիները մեկնարկային խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել են սերբերին: H խմբում ընգրկված են նաև Ֆրանսիայի և Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 հավաքականները:

  • Կիսվել: