շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որը նկատելի առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Յագորս Մամասևսի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հավաքականի կազմում ընդգրկվել են` Գայանե Տեր-Բարսեղյան (48 կգ), Արևիկ Դոխոյան (52 կգ), Էլիտա Քոչարյան (60 կգ), Սեյրան Եղիկյան (48 կգ), Հենրիկ Սահակյան (52 կգ), Էրիկ Թոխյան (54  կգ), Ռուսլան Ասլիկյան (57 կգ), Արթուր Սահակյան (60 կգ), Արթուր Շահբազյան (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյան (67 կգ), Նարեկ Զաքարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (80 կգ), Հենրիկ Ճղիկյան (86 կգ), գերծանր քաշ` Հովհաննես Փափազյան:

  • Կիսվել: