շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու 3 ներկայացուցիչ բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու 3 ներկայացուցիչ բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Երևանի «Միկա» մարզահամալիրում  մեկնարկեցին բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները:

 48 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը 5:0 հաշվով պարտվեց իտալացի Թոմասո Քանոնեին և նվաճեց բրոնզե մեդալ:

51 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը հրաժարվեց մենամարտից` թևի վնասվածքի պատճառով: Գերմանացի Ֆրենսիս Օկային տեխնիկական հաղթանակ տրվեց: Սաֆարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 54 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Արստամյանը 5:0 հաշվով պարտվեց Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին: Արստամյանը ևս բրոնզե մեդալակիր է:

Հայաստանի հավաքականից 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը հաղթեց ռուս Մագոմեդ Պաշտաևին և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան մայիսի 3-ին:

Երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին, Հայաստանն ունի ևս 8 մասնակից: Հայաստանի հավաքականն այս առաջնությանը մասնակցում է 13 մարզիկով, որոնցից 12-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

  • Կիսվել: