Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցներն ԵԱ-ում հայտնի են
Մյունխենում կայացել է բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայտնի են Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները։
Տղամարդկանց Հայաստանի Մ16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները։ Տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 5-13-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Կանանց Հայաստանի Մ16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ջիբրալթարի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականները։ Կանանց Եվրոպայի Մ16 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 8-13-ը Կոսովոյի Պեյա քաղաքում։