ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին

Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին

Շվեյցարական Մոնտրյո քաղաքում դեկտեմբերի 16-ինկկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամհանդես կգա B լիգայում։

 Ընտրանին ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան,Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան,Ռուսաստանը (Զամբյուղ 2),  Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։ 

4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին։

Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաջորդխաղարկությունում A լիգայում հանդես գալու իրավունք ձեռք կբերի։ Խմբում վերջին հորիզոնականըզբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կնահանջի C լիգա։

  • Կիսվել: