երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Խարկովում յոթ մեդալ է նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Խարկովում յոթ մեդալ է նվաճել

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած՝ Հովհաննես Սահակյանի անվան հուշամրցաշարում մեր երիտասարդ ազատոճայինները նվաճել են 7 մեդալ:

Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

Արծաթե մեդալ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61կգ) և Սերգեյ Սարգսյանը (92կգ):

Բրոնզե մեդալակիր են դարձել 70 կգ Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանը (74կգ) և Կնյազ Իբոյանը (79կգ):

Նշենք, որ մեր հավաքականը մրցաշարին մասնակցել է 9 ըմբիշով:

 

  • Կիսվել: