Հայաստանի առաջնություն․ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար
Շախմատի Հայաստանի առաջնությունում տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները։:
Տղամարդկանց առաջնությունում հաղթել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը և Բենիկ Ագասարովը։
Արթուր Դավթյան - Հովիկ Հայրապետյան և Մամիկոն Ղարիբյան - Մանուէլ Պետրոսյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
6 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4,5 միավոր: Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը առաջատարից հետ է կես միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Կանանց առաջնությունում այսօր հաղթել են Սուսաննա Գաբոյանը և Նվարդ Հայրապետյանը:
Մելինե Հարությունյան - Աննա Խաչատրյան, Մարիամ Ավետիսյան - Միլենա Գասպարյան և Սյուզաննա Առաքելյան - Մարիամ Խաչատրյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց պայքարում 6 խաղափուլից առաջատարներն են կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ովքեր ունեն 5 միավոր։