ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի 6 մրցավար կսպասարկի ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի հանդիպումներ

Հայաստանի 6 մրցավար կսպասարկի ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի հանդիպումներ

Պորտուգալիայի Սեյշալ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի խմբային փուլի H խմբի «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) հանդիպումը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Ատոմ Սևգուլյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նույն օրը լեհական Լյուբին քաղաքում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի Չեմպիոնների ուղու առաջին փուլի «Զագլեմբե Լյուբին» (Լեհաստան) - «Ռուխ Լվով» (Ուկրաինա) հանդիպումը։

Հանդիպման մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը, մրցավարի օգնականները՝ Սարգիս Հովհաննիսյանը և Գևորգ Շախկալդյանը։

  • Կիսվել: